Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։
Պարզվել է նաև, որ նա նշված վնասվածքը ստացել է Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան փողոցի 4/Գ հասցեում գործող ծանրամարտի մարզադպրոցի դահլիճում, մարզման ժամանակ, ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և գլխի հետին հատվածով հատակին հարվածելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել