Lurer.com-ը գրում է․

Նոյեմբերի 2-ի ժամը 19.20-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ.-ն՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:

Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցի զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գևորգ Գ.-ին կտրող-ծակող առարկայով հարվածել է 29-ամյա համագյուղացին:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել