ArmLur.am-ը գրում է․
Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով արդեն 211 մարդ է զոհվել:
Ինչպես հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը, այդ տարերային աղետը դարձել է երկրի պատմության ամենամասշտաբային աղետներից մեկը: Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունն աղետից ամենաշատը տուժած Վալենսիա ինքնավարություն կուղարկի 5 հազար զինվորական և նույնքան ոստիկան՝ օգնություն ցուցաբերելու համար:
Նա նաև հավելել է, որ այս պահին հեղեղված տներից, ճանապարհներից և արդյունաբերական շրջաններից ավելի քան 30 հազար մարդ է փրկվել:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1415298/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել