Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում:

Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նոյեմբերի 3-ին նորոգված Միածնաէջ Մայր Տաճարում, սրբազան Պատարագի արարողության ընթացքում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:

Այս տարի Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանին և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել