Պարուհի Մարիա Չանդիրյանն ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է մայրանալուց հետո իր զգացողությունների մասին, անկեղծացել, որ բարդ է մայր լինելը և, որ դա պետք է գնահատել:
«Սիրելի մայրիկներ, ուզում եմ ասել, որ դուք բոլորդ հերոսներ եք:
Մինչև մայր չես դառնում, չես հասկանում, թե իրականում կինն ինչի միջով է անցնում: Եվ ընդհանրապես կարևոր չէ ծննդաբերությունը բնական ճանապարհով է տեղի ունեցել, թե կեսարյան հատմամբ: Նույնիսկ կարող եմ ասել, որ կեսարյան հատմամբ վերականգնողական շրջանը շատ ավելի բարդ է, քան բնական ճանապարհով:
Աղջիկնե՛ր, խնդրում եմ, մի՛ թերագնահատեք ձեր աշխատանքը, այն ջանքը, այն գինը, որ դուք վճարել եք բալիկ ունենալու համար: Հոգեբանական և ֆիզիկական բոլոր բարդ փուլերով անցնում է կինը: Պետք է մեզ սիրենք, ու այն ֆիզիոլագիական փոփոխությունները, որ տեղի են ունենում մեզ հետ, դրանք նորմալ են: Կարևորը առողջությունն է: Որոշ ժամանակ հետո, երբ դեպրեսիայի մեջ չեք լինի, այդ ժամանակ նոր կարող եք մտածել ձեր արտաքին տեսքի մասին: Մի՛ թերագնահատեք այն ամենն, ինչով անցնում ենք բոլորս»,- ինստագրամի սթորի բաժնում ասել է Մարիան: