Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է համացանցում վատ մեկնաբանություններ գրողներին: Նա ինստագրամի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ անհիմն բամբասանքների տեղատարափը երբեմն վնասում է լավ ու բարի մարդկանց, բայց առաջին հերթին այդ մարդկանց չարությունն իրենց է վնասում:

«Ուզում եմ 2 տող ասել վատ մեկնաբանություններ գրողների մասին: Պարզ է, որ նրանք միշտ եղել են անկախ սոցկայքերի առկայությունից, այսինքն՝ նախանձ մարդիկ, որոնք միշտ իրենց բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում են բոլորին՝ բացի իրենցից:

Մարդիկ, որոնք վստահ են, որ դու առավոտյան արթնանում ես ու հաջողությունն ընկնում է գլխիդ: Իրենք երբեք չեն նկատում ամբողջ ահռելի աշխատանքը, չքնած գիշերները, տանջված կնճիռները, կամ գոյություն չունեցող անձնական կյանքերը... այդ ամենը հաշվի չեն առնում ու չեն տեսնում դրա հետևում տեղի ունեցող պրոցեսը, որից բխում է արդյունքը:

Երբեմն կարելի է հիշեցնել նրանց, որ իրենց չարությունն իրենց է ուտելու:

Ինչ-որ մեկի գրած տխմարությունը կարող է վնասել բարի, որակով, յուրահատուկ մարդուն: Եվ, երբ ինչ-որ մեկի կյանքը չի ստացվում, մյուսը հեռանում է, իմացեք, որ երբեմն պատճառը այդ անհիմն բամբասանքների տեղատարափն է լինում»,- ասել է Նազենի Հովհաննիսյանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել