Emedia.am-ը գրում է.

Իտալացի օրենսդիրների խումբն ընդմիջել է խորհրդարանական քննարկումները՝ միասեռական համբույրների ակցիային մասնակցելու նպատակով, որն ուղղված էր «Խտրականության դեմ» օրենքն ավելի ընդգրկուն դարձնելուն, այնտեղ ներառելով լեսբի–գեյ–բի–տրանսեքսուալ համայնքին։

Բնակիչների խոսքերով, նոր միջոցը, որն ընդգրկուն է դարձնում 1993թ–ի օրինագիծը, որով արգելվում է հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի հիման վրա հանցագործությունը, անցել է Պատգամավորների պալատում, սակայն ենթադրվում է, որ այն չի անցնի Հանրապետության Սենատի վերին պալատում։

M5S (MoVimento 5 Stelle) կուսակցության անդամներն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 20–ին, ընդմիջել են խորհրդարանի աշխատանքները, ոտքի են կանգնել ու սկսել են համբուրվել ու գրկախառնվել, իսկ մնացածները «ավել իրավունքներ Իտալիայում ԼԳԲՏ համայնքին» գրառումներով պաստառներ են պարզել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել