ArmLur.am-ը գրում է․

ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ։ Բլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հարկային վարչարարության ապահովմանն ուղղված քայլերը, հայտնում են ՊԵԿ-ից:

Անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին և 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։

ArmLur.am-ը կապ հաստատեց բլոգեր Նինա Տիտանյանի հետ՝ հասկանալու համար գո՞հ են արդյոք քննարկումից, թե ոչ:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ գոհ է հանդիպումից, քանի որ ստեղծվեց բլոգեր-հարկային կապը։

«Կունենանք մեր պահանջները, որոնք կբարձրաձայնվեն, իրենք էլ պահանջներ ու առաջարկներ ունեին, որոնք նորից առաջարկվեց։ Կարծում եմ ինչ-որ կոմպրոմիսի կգանք, եթե ոչ հիմա, ապա ապագայում հաստատ կգանք»,-ասաց բլոգերը։

Հարցին՝ թե արդյոք վստա՞հ են, որ օրենքը կգործի բոլոր բլոգերների դեպքում, ասաց, որ այդ հարցը նույնպես քննարկվել է հանդիպման ժամանակ և պատասխանել են՝ քանի որ դեռ հստակ սահմանում չկա, թե ո՞վ է բլոգեր, ո՞վ ոչ, դրա հետ կապված սկզբի ժամանակահատվածում խնդիրներ կարող են լինեն, սակայն Նինան համոզված է, որ հավասարության կգան։

Բլոգեր Նինա Տիտանյանը ասում է, որ համաձայն է, որ ինքը 5% հարկ վճարի, բայց այդ գումարը գնա պետություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել