Վարորդ վարձել, մեքենան թողնել երեկույթից հետո, վարորդական իրավունք հանել. հավանական է այդ ամենն արդեն պետք չի գա, քանի որ նոր Mercedes-ը կարողանում է մի կետից մյուսին հասնել առանց վարորդի, հաղորդում է style.rbc.ru-ն:
Ընկերությունը վաղուց աշխատում էր «անօդաչու» ավտոմեքենա ստեղծելու վրա և վերջապես ցուցադրել է իր աշխատանքի պտուղը` S500 Intelligent Drive-ը` ավտոմեքենա, որն ամեն ինչ ինքնուրույն է անում: Բավական է միայն նստել ավտոմեքենայի մեջ, արտահայտել ցանկությունը և կարող եք զբաղվել ձեր գործով` մեքենան ինքնուրույն կհասնի նշված վայրը:
S500 Intelligent Drive-ը կարողացել է հաղթահարել 100 կիլոմետրանոց թեստային առաջադրանքը, անցել է բոլոր խցանումները, ճանապարհ է տվել հետիոտնին և չի վնասել ոչ մի հեծանվորդի:
Mercedes-ը նախատեսում է իր նորույթը շուկա հանել 2020 թ.:
Աղբյուրը` 1in.am
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10200451934251666?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել