Մասնավորապես՝ դեպքի վայրի զննությամբ նշված տան հյուրաասենյակում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին՝ դեմքի դիմային հատվածը ջնջխված վիճակում, ինչպես նաև՝ ներհրված հատվածի առկայությամբ մետաղական ձող՝ արնանման հետքերով:
Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է տուժողի 39-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, 2005 թվականից տառապում է հոգեկան հիվանդությամբ։
Ստացվել են փորձանմուշներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։
Զննությամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի աջ դաստակին առկա է եղել փքվածություն և այտուց, աջ ձեռքի բութ մատի վրա՝ կտրած-ծակած հետք, իսկ աջ աչքի հարունքային շրջանում՝ քերծվածքների ձևով վնասվածքներ։
Դեպքի համար նշանակություն ունեցող այլ հանգմանքներ պարզելու նպատակով օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Նախաքննությունը շարունակվում է։