ArmLur.am-ը գրում է․
Հոկտեմբերի 7-ին ժամը 12։57-ին «Դոմուս» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, ինչը գնալով թեժացել էր և ամբողջ շենքը հայտնվել էր կրակի մեջ։
Հրդեհի բարդությունը որակվել էր «Թիվ 3» կանչ։
«Դոմուս»-ի հրդեհը մեկուսացվեց ժամը 15։23-ին, իսկ մարվեց՝ 16։11-ին։
«Դոմուս» առևտրի կենտրոնի ամբողջությամբ այրվելուց հետո՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը՝ Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800 միլիոն դրամի գույքային վնաս է պատճառվել։
Արդեն հոկտեմբերի 9-ին X-Group ընկերության մարքեթինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ պարգևավճար այն քաղաքացուն, որը կտրամադրի կադրեր հրդեհի բռնկման սկզբնական ժամանակահատվածից:
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ նախաքննություն է իրականացվում, փորձաքննություններ են նշանակված և սպասում են եզրակացությունների։