Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում կրկին ադրբեջանցի զինծառայող է զոհվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Էլնուր Ջաբարովը մահացել է Որոտանի (Կուբաթլու) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Նրա վարած մեքենան կողաշրջվել է:

Օրերս կրկին Որոտանում հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող էր զոհվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել