Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայ կին է մահացել. խոսքը Վերա Աղասյանի մասին է: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը:
70-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով, հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Աղասյանը ենթարկվել է բուժզննության և ստացել անհրաժեշտ օգնություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել