Ամերիկյան հայտնի ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդիի (Շոն Քոմբս) դեմ վեց նոր քաղաքացիական հայց է ներկայացվել սեռական բռնության վերաբերյալ, հայտնում է CNN-ը՝ մանրամասնելով, որ մեղադրողներից մեկի պնդմամբ՝ իր դեմ կատարված բռնության ժամանակ ինքը 13 տարեկան է եղել, ինչպես նաև եղել է թմրանյութերի ազդեցության տակ:

Հայցվորներից երեքը կանայք են, երեքը՝ տղամարդ: Մեկից բացի, բոլորը պնդում են, որ աստղն իրենց թմրանյութեր է տվել: Հայցերը ներկայացվել են Նյու Յորքի դաշնային դատարան և Նյու Յորքի Գերագույն դատարան:

Ջեյն Դոն իր հայցում նշում է, որ 13 տարեկան է եղել 2000 թվականին, երբ ծանոթներից մեկը իրեն հրավիրել է մասնակցելու MTV Video Music Awards-ի երեկույթին, որը կազմակերպել էր Փի Դիդին Նյու Յորքում: Կնոջ պատմելով՝ խմիչք օգտագործելուց հետո, նրա քունը տարել է և նա պառկել է ննջասենյակում: Որոշ ժամանակ անց եկել է Փի Դիդին՝ մի կնոջ և տղամարդու հետ: Ըստ հայցի՝ աստղն ու մյուս տղամարդը բռնաբարել են աղջկան:

Փի Դիդին ներկայում անազատության մեջ է և սպասում է սեռական թրաֆիքինգի գործով դատավարության մենարկին. նրա դեմ մեղադրանք է ներկայացրել ավելի քան 100 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել