Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թեղուտ գյուղի սկզբնամասում բախվել են «Vaz» (վարորդ` Դ. Գ., ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս. Յ.-ն (ծնված 1970 թ.) և Հ. Յ.-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևոր Մ. Գ.-ին (ծնված 1969 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Մ.-ին (ծնված 1984 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել