Առավոտ շուտ երկու ջահել արտասահմանցի սպիտակ վերնաշապիկներով,փողկապներով ու ձեռքներին ինչ որ հաստ գիրք,կոտրտված հայերենով հատվածներ էին կարդում:Զոհը մի տատիկ էր` ցախավելը ձեռքին,բռփեջ մազերով:Բերանը կիսաբաց լսում էր ու մի տեսակ չէր ջոկում,թե ինչու հենց իրեն են ընտրել:Բայց հաստատ լավ էր զգում:Ինչ որ բանի ակնկալիքով լսում էր:
Մոտեցա,հարցրեցի,թե ինչ է պատահել:Ասեցին Աստված է ուզում,որ զրուցենք ձեզ հետ:Ցույց տվեցին գիրքը` վերնագիրը շատ էլ հաճելի էր աչքի ու ականջի համար:Աստված բառը համենայնդեպս կար մեջը:
Ասում եմ,դուք ովքեր եք?Ասում են մորմոններ ենք:Ու շատ սիրալիր ասում է,խնդրում եմ մի հեռացեք,գուցե պատահական չի,որ մենք էսպես առավոտ շուտ չորսով հանդիպել ենք:Ուղղակի լսեք մեզ ու գնացեք:
Հիմա ինչ եմ ուզում ասել:Էնչու ոմանք կարող են գալ հեռուներից հասնել Հայաստան,բռնել մի խեղճ հավաքարար տատիկի ու ջանները դրած քարոզել,բացատրել իրենց աղանդը:Ու էնքան համբերատար,էնքան սիրով ,էնքան տատի համար հասկանալի լեզվով,որ գնա` գալիս եմ.....
Մեր ժողովուրդը մտնում է է մեր Հայ Առաքելական եկեղեցին ու ոնց անտեղյակ մտնում է,էնպես անտեղյակ էլ դուրս է գալիս:Մարդկանց համար շատ բաներ մնում են անհասկանալի:Ու մի տեսակ էն տպավորությունն է,թե միևնույնն է `ով կգա,ով կգնա....Ով ընդմիշտ կգնա....ում կտանեն....քանիսին կտանեն....Ու` տանում են իրար հերթ չտալով:Մեկ մորմոնները,մեկ եհովականները,մեկ ֆլանը,մեկ ֆստանը....
Աղանդավորները մի ուրիշ ձև են վերաբերվում ամեն եկողին ու իրենցից գնալն էլ գրեթե անհնարին է:
Չգիտեմ,կարողացա հասկացնել ,թե ինչ եմ ուզում ասել:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/716248.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել