Այս տարվա առաջին 9 ամսում 16,060 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Դիմողների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանից է՝ 7,693 անձ, որոնցից 3,588-ը դիմել է անմիջապես Միգրացիայի և քաղաքացիություն ծառայություն (ՄՔԾ), իսկ 4,105-ը դիմում է ներկայացրել հյուպատոսական ծառայության միջոցով։
«Եթե նախկինում տարեկանը միջինը լինում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու 8,000 դիմում, ապա ռուս-ուկրաինական պատերազմից հետո այս թիվը բազմապատկվել է՝ հասնելով ընդհուպ տարեկանը միջինը 25 հազարի»,- նշել է ՄՔԾ պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20241019/ajs-tarva-arajin-9-amisnerin-aveli-qan-16-hazar-mard-e-dimel-hh-qaghaqaciutjan-hamar-81912862.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել