Tert.am-ը գրում է.

Վաղը Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) կայանալիք նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ, հայտնում է milliyet.com.tr կայքը: 

Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ բանակցություններ կվարի իր գործընկերների հետ: Նիստի վերջում մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն: Դրանում շեշտը կդրվի այն բանի վրա, որ տարածաշրջանային երկրները լուծեն իրենց հարցերը երկխոսության միջոցով, ընդգծեն տարածաշրջանում քաղաքական վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության, սահմանների անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման սպառնալիքի արգելքի և մարդու իրավունքների հարգման հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել