Հոկտեմբերի 16-ին, ժամը 16:29-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու շրջակա անտառներում քաղաքացին մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներ Ն․ Կ․-ին (ծնված 1962 թ.), Ն․ Չ․-ին (ծնված 1967 թ.) և ուղեկցել դեպի իրենց ավտոմեքենան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել