News.am-ը գրում է.

Քասախում այսօր մահացած 24-ամյա կինն ու անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդիկ վարձով էին ապրում։

«Մի քանի օր է` բողոքում էին, որ իրենց վատ են զգում, սննդից թունավորվել էին երևի: Հիվանդանոց չէին դիմել, դեղատնից դեղ էին գնել ու խմել։ Նոր էին ամուսնացել, աղջիկը 24 տարեկան էր, տղան մոտ՝ 30: Աղջկա եղբայրն էլ էր նրանց հետ ապրում»,- NEWS.am–ին պատմել է տանտերը:

Տան սեփականատերերը բացառեցին գազի արտահոսքի վարկածը, նշելով, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն էլ ստուգել են, և ֆիքսել, որ գազի հոտ չի զգացվում:

«Մի քանի օր առաջ տղաներից մեկի ծնունդն էր, ծննդյան տորթն ու աղցանները դեռևս սառնարանում էին գտնվում: Ենթադրում եմ, որ հենց սննդային թունավորում է եղել: Երբ տուն մտանք, նկատեցինք նաև փսխումների հետքերը»,-պատմեցին տան սեփականատերերը:

NEWS.am-ի տեղեկություններով, նախնական վարկածով շմոլ գազից թունավորում է տեղի ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել