Գլխավոր դատախազ Վարդապետյան Աննան ԱԺ-ում հայտարարել է, թե ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի սպանության գործով բավարար ապացույցներ չկան, որպեսզի գործը դատարան գնա:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2022-ի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտայով» վրաերթի էր ենթարկել 28-ամյա Սոնա Մնացականյանին, որ գտնվում էր հղիության 8-րդ ամսում։
Փորձագետի եզրակացության համաձայն՝ վթարի ժամանակ ղեկին նստած մայոր Նավասարդյան Արամը գերազանցել էր արագությունը։
Վարդապետան Աննայի հայտարարությունը ԱԺ-ում խոսում է այն մասին, որ Հայասանում իսկապես չկա արդարություն, և դրա բացակայությունը պայմանավորված է ուղիղ Նիկոլով: Խոսքը միայն այս կոնկրետ դեպքի մասին չէ, այլ՝ առհասարակ, իսկ կոնկրետ այս դեպքն ի ցույց է դրել այն փաստը, որ արդարության չգոյությունն առավել նկատելի է դառնում, երբ խոսքը վերաբերում է Նիկոլին ու նրա մերձավորներին: Եթե սպանությունը տեղի է ունեցել հանուն Նիկոլի կոմֆորտի, ուրեմն դա սպանություն չէ, այլ՝ դժբախտ պատահար, որի համար ոչ ոք չի կարող պատասխանատվություն կրել:
Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր «Մորուքը» հետույք պատռում, թե ընդամենը 3 մլն վարչապետներից մեկն է ինքը՝ որևէ առավելություն չունեցող…