Հոկտեմբերի 13-ին, ժամը 14:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել է մոտ 41 հա խոտածածկույթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել