«Ինձ աստղայինը երբեք չի տարել, նույնիսկ, երբ աշխարհի և եվրոպայի չեմպիոն որ դարձա, չէի կարողանում լիարժեք լիցքաթափվել, որովհետև անընդհատ գիտակցում էի, որ դեռ մրցումներ կա դեռ սպորտի մեջ եմ:
Իրոք չէր ստացվում լիարժեք ուրախանալ, քանի որ անսահման ավելանում էր պատասխանատվության զգացումը»,- Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
«Մարզիկներ կան, տեսնում են չեմպիոններին, ուզում են մտնել սպորտ, որ իրենք էլ հաղթեն և այդ նպատակով ու երազանքով սկսում են զբաղվել սպարոտով: Բայց իմ նպատակը միշտ եղել է ինձ հետ: Իմ հիմնական մրցակիցը միշտ ես ինքս եմ եղել, երբեք չեմ իմացել մրցակիցներիս անուններով, միշտ մտածել եմ այն մասին, որ կարողանամ կատարել իմ 6 մոտեցումները:
Մարդիկ կան, որ ամբողջ կյանքում իրենց համար գործի գնալ, գալ տուն կոմֆորտ է, մարդու էությունից է: Ես միապաղաղությունից սարսափում եմ: Ինձ համար կյանքն իր դրայվով է հետաքրքիր, վերելքներով ու վայրէջքներով: Այդպես էլ վարվում է կյանքն ինձ հետ:
Սպորտից ուժեղ կախվածություն չկա, ո՛չ կազինոները, ո՛չ թմրանյութերը: Սպորտն ավելի մեծ կախվածության մեջ է գցում մարդուն: Երբ դու ապրում ու վայելում ես այդ ամենը, ուզում ես դա քո կյանքում միշտ լինի: Եվ դա շատ է բարդացնում մարզիկի սպորտից դուրս գալը: Հաղթող մարզիկը էլի է ուզում մասնակցել ու անըհդատ ձգտում է հաղթանակի: Դրա համար շատ կարևոր է ժամանակին սպորտը թողնելը»,- անկեղծացել է Նազիկ Ավդալյանը: