Օրերս Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Fastex-ի աջակցությամբ
տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուսումնական
տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԳ
նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե
Դըկոտինյին, որոնք իրենց շնորհավորական ուղերձներն են հղել շրջանավարտներին։

Fastex-ը՝ որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ, մշտական աջակցություն է
ցուցաբերում կրթության ոլորտին՝ իր ներդրումն ունենալով մասնագիտական բարձր
որակի կրթության ապահովմանը։ Բացի այդ, Fastex-ը հովանավորում է նաև
ասպիրանտական կրթաթոշակների ծրագիրը և պարբերաբար օգնում համալսարանին՝
ենթակառուցվածքներին վերաբերող հարցերում։ Հայաստանում Ֆրանսիական
համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին կարևորել է Fastex-ի աջակցությունը և հույս
հայտնել, որ գործակցությունը կլինի շարունակական։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է
հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով
Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և
ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ
ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի
միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող
աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել