71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը: Երգչուհու մահվան լուրը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է արվեստագետ Կարեն Հակոբյանը:  

«Զառան այլեւս մեզ հետ չէ՝ ինչպես գեղեցիկ կապույտ երազ, անկրկնելի էություն... Միշտ իմ սիրո եւ աղոթքների մի մասը... Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես իմացա, որ նա այլեւս չկա... Արդեն մեկ ամիս… Մեկ ամիս»,- գրել է նա:

Զառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին՝ Երեւանում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ.-ին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում եւ հաղթել է։

Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում եւ ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ այլ կոմպոզիտորների երգերով։

1992 թվականից բնակվում ու ստեղծագործում էր Բելգիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել