Հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև կտեղադրվի աջ լրացուցչի սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:

Ինչպես նաև, Ուլնեցու փողոցում՝ Հրաչյա Ներսիսյան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Կտեղադրվի աջ լրացուցչի սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել