Mediahub.am-ը գրում է․
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցից այսօր բերման են ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, որն, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, կասկածվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ։
Դեպքի անթույլատրելի լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ MediaHub-ը հրապարակում է իր ձեռքի տակ եղած մանրամասներն այդ ուսուցչի մասին։
Այսպես․ Արամ Ծատուրյանը 64 տարեկան է, ֆիզիկայի ուսուցիչ, երկար տարիներ եղել է դպրոցի տնօրենը, երկու տարի է՝ ժամանակավոր պաշտոնակատար է։
Նշենք, որ Ծատուրյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, վերապատրաստվել է Ֆրեզնոյի մի շարք ավագ դպրոցներում։ Նա 2019 թվականին դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ներգրավվելու համար։ Նշենք, որ մինչ այս պահը նա այդ կազմում է, գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետն է։
Հավելենք, որ դպրոցում Ծատուրյանի մասին բավականին լավ կարծիքներ են հնչում, երեխաները սիրում են մասնագետին։ Ինչ վերաբերում է նրան մեղսագրվող արարքին, ապա մեզ ասացին, որ նման շշուկներ եղել են, այդ մասին ավելի շատ շրջանավարտների շրջանում է խոսվել։