Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն Ազգերի լիգայի երրորդ տուրում Ֆարերյան կղզիների դեմ հոկտեմբերի 10֊ին կայանալիք խաղից դրական ակնկալիքներ ունի։
«Մեզ լավ հանդիպում է սպասվում: Խաղադաշտն արհեստական խոտածածկ ունի: Կմարզվենք, կհասկանանք: Ամեն ինչ կարգին է, բոլորն առողջ են»,-այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանկացնի Ֆարերյան կղզիների հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել