Երեկվա երթի մասին շատ քիչ բան կարելի ա ասել, քանի որ անցկացվել ա Անկախության օրը: Սովարական ժամանակ, վստահաբար կարելի ա ասել, որ ոստիկանների գործողությունները լրիվ այլ բնույթ կկրեին:
Ըդամենի մի իրողություն կարելի ա նշել, որ ոստիկանների ամենագլխավոր, կամ միակ նպատակը դա Բաղրամյան 26-ի մայթի անձեռնմխելիությունը պահելն էր, և նրանք հասան իրենց նպատակին: Նրանց ամբողջ կռիվը դրան էր ուղղված. երթը վերահսկել մայթերով, որը կբացառեր Բաղրամյան 26-ի մայթով շարժվելը:
Մեղադրելու չի, բայց իմաստազրկվեց, թե ժողովրդի վազքը, թե փողոցով շարժվելը, քանի որ վերջում երթին բաժին հասավ ընդամենը Բաղրամյան 26-ի դիմացի մայթը` մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի մուտքը:
Պետք էր հաշվի առնել, որ ոստիկանները ԱՄԵՆ ԳՆՈՎ թույլ չեն տալու Բաղրամյան 26-ի մոտ որևէ տիպի ցույց անելը, ուստի, կամ պիտի երթի հաղորդագրության մեջ գրվեր ոչ թե Բաղրամյան 26, այլ ուղղակի Բաղրամյան պողոտա, կամ եթե, միևնույնն ա, գրում ես Բաղրամյան 26, ապա պիտի գնաս հենց Բաղրամյան 26, այլ ոչ թե երթի ընթացքում կռիվ տաս ոստիկանների հետ քո ուզածի համար, իսկ վերջում ինքնակամ անես այն, ինչ իրենք հենց սկզբից էին ուզում: Էլի եմ ասում` մեղադրելու չի, բայց հիասթափությունը անխուսափելի ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10201674591933814?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել