Kiss.am-ը գրում է.
Ձեր կյանքից անհանգստությունը հեռու վանելու համար միշտ զբաղված եղեք: Ծանրաբեռնվածությունը հոգին ունայնությունից ազատագրելու լավագույն միջոցն է: Փուչ բաների համար տրամադրությունը պետք չէ գցել:
Թույլ մի՛ տվեք, որ դատարկ բաները ձեր երջանկությունը փչացնեն: Այն, ինչն անխուսափելի է, ընդունեք: Եթե դուք գիտեք, որ տվյալ հանգամանքը փոխելը կամ ուղղելը ձեր ուժերից վեր է, ինքներդ ձեզ ասեք, որ դա այդպես է, և այլ կերպ հնարավոր չէ:
Ձեր անհանգստությունների համար «սահման» դրեք: Ինքներդ ձեզ համար որոշեք, թե այս կամ այն իրադարձության համար որքան կարելի է անհանգստանալ և դրանից ավելի ոչ մի դեպքում մի՛ անհանգստացեք: Ձեր խոսքում ավելի հաճախ օգտագործեք հաճելի զգացողություններ առաջացնող բառեր և արտահայտություններ, օրինակ՝ խաղաղություն, լռություն, հանդարտություն:
Նյութի աղբյուր՝ http://www.kiss.am/publ/hogebanowtyown/mi_anhangstaceq/3-1-0-220
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել