Հիմալայներում վերելքի ժամանակ 5 ռուս լեռնագնաց է զոհվել. նրանք մագլցել են մեկ խմբով, սակայն անդամներից մեկը մոտ 7,600 մետր բարձրությունից վայր է ընկել՝ իր հետ քարշ տալով մնացածներին։ Մյուսները չեն կարողացել արձակել անվտանգության ճոպանները, հայտնում է rbc.ru-ն:
Ալեքսանդր Դուշեյկոն, Օլեգ Կրուգլովը, Վլադիմիր Չիստիկովը, Միխայիլ Նոսենկոն և Դմիտրի Շպիլևոյը, հոկտեմբերի 6-ին ուղևորվել են նվաճելու Դաուլագիրի լեռը: Առավոտյան ժամը վեցին նրանք բազային ճամբարից բարձրացել են դեպի գագաթ։ Վերջին անգամ նրանք կապ են հաստատել ժամը 11:00-ի սահմանում։
Այսօր առավոտյան հայտնաբերվել են նրանց դիերը:
Խմբի միայն մեկ անդամ է ողջ մնացել՝ Վալերի Շամալոն։ Նա վերջին պահին հրաժարվել է վերելքից և մնացել է ճամբարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել