Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրաքի հյուսիսում իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Իրաքի Գարայի շրջանում 7, իսկ Հաքուրքում 5 քուրդ զինյալ է սպանվել, ովքեր իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներ են եղել:
Ընդգծվել է, որ նման գործողությունների իրականացմանւ հարցում Թուրքիան վճռական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել