Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երասխահուն գյուղի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել և կան տուժածներ։ 

Ըստ Shamshyan.com-ի, Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր ոստիկանության Արմավիրի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Սամվել Ավդոյանը, ով հայտնել է, որ նշված գյուղի գերեզմանատան մոտ իր նախկին խնամիների հետ վատ հարաբերություն ունենալու պատճառով կռիվ է սկսվել ու այդ ժամանակ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Թոռուն Օզմանյանը ինքնաձիգից կրակոց է արձակել։

Արդեն գյուղ ժամանած ոստիկաններին Ս․ Ավդոյանը հայտնել է, որ կրակոցի ժամանակ իր մայրը Թ․ Օզմանյանի ձեռքից վերցրել է ինքնաձիգը և շպրտել։ Նա հայտնել է նաև, որ վիճաբանության ժամանակ էլ կանայք հարձակվել են իր վրա ու իրեն ճանկռել, ասելով, որ բզիկ-բզիկ են անելու։Ոստիկանները Ս․ Ավդոյանի մատնանշած վայրում հրազեն կամ հրազենի նմանվող առարկաներ, կրակոցի հետքեր ու պարկուճներ չեն հայտնաբերել։Այնուհետև պարզվել է, որ ժամը 11։00-ի սահմաններում Ս․ Ավդոյանը Երասխահուն գյուղում գտնվող եզդիների գերեզմանատանը իր երկու տղաների, Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Քյարամ Ավդոյանի և 24-ամյա Արմանջ Ավդոյանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Թ․ Օզմանյանի ու նրա հարազատների հետ, որը մոտ 15 րոպե վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։ Ըստ նախնական տեղեկությունների դրա արդյունքում Թ․ Օզմանյանի մայրը, Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Բասե Օզմանյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ օգնության կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա «ԳՈՒՎ, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Ավդոյանը ստացել է ձախ քունքային հատվածի վնասվածք ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել