Բագրատաշենի անցակետում Վրաստանից Հայաստան ուղղությամբ ավելի քան 200 բեռնատար է սպասում: Այս մասին  հայտնում է «Սպուտնիկ Armenia»-ի թղթակիցը։

Մի քանի հարյուր բեռնատարներից կազմված շարքը սկսվում է Մառնեուլիի Կիրովկա գյուղից և ձգվում մինչև Բագրատաշենի անցակետ։

Բեռնատարները գտնվում են ճանապարհի տարբեր հատվածներում։ Ընդ որում, ըստ Վրաստանի Պետեկամուտների ծառայության` ներկայումս Սադախլոյից դեպի Հայաստան (անմիջապես չեզոք գոտու հատված և անցակետ) սպասում են ընդամենը 233 բեռնատար:

Ավելի վաղ` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը առաջիկա օրերին հնարավոր է որոշակիորեն նվազի, քանի որ ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել