Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպան Ֆելիքս Բաումանը հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարությունը ծրագրում է առաջիկա չորս տարիների ընթացքում 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայում վնասված օբյեկտների վերականգնման ծրագրերին։

«Մեր համագործակցության կարևոր կետը մնում է «Վաղ վերականգնման» ծրագրերը, որոնց շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը նախատեսում է առաջիկա չորս տարիների ընթացքում 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ հատկացնել Ուկրաինայում վերականգնողական ծրագրերի համար»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Բաումանի խոսքերն է մեջբերում ուկրաինական կառավարական պորտալը։

Այդ միջոցներից 1 միլիարդը կհատկացվի ինքնակառավարման, ականազերծման և մարդասիրական օգնության ոլորտներին, մնացած գումարները կհատկացվեն շվեյցարական մասնավոր հատվածի ներգրավմամբ վերակառուցման ծրագրերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել