ArmLur.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

«Արամե մյուզիք հոլ» ակումբից տղամարդ էին տեղափոխել հիվանդանոց։

Ոստիկանները ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արևշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։

Ա․Արևշատյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նշված միջադեպի գործով հայտնի ՌԴ-ում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է ձերբակալվել, ապա ազատ է արձակվել:

Ազատ արձակվելուց հետո քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել խուլիգանության ծեծի հատկանիշներով եւ մինչ օրս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել