Lurer.com-ը գրում է.

Երեկ Էջմիածնի տաճարում «դրամապանակն օրշնելու համար» հոգեւոր  սպասավորին ձեռք մեկնած ՀԱՎԱՏԱՑՅԱԼԸ պարզվում է` հենց Եկեղեցու բարերարներից մեկն է, ավելին` ըստ որոշ տեղեկությունների Վիեննայի հայ համայնքի ազդեցիկ դեմքերից, ով բավական ազդված ու նեղսրտած է համացանցը ցնցած տեսանյութի մեկնաբանություններից։

ԼՈՒՐԵՐ․com-ին այս մասին հայտնել է նրա ընկերը, ով հենց տեսանյութի հերոսն է ու նա է ձեռքը մեկնել իր դրամապանակով, որպեսզի հեգնի իր խոսքով` այդ պահին խորանի մոտ կանգնած ու իրենց դրամապանակները օրհնելու համար փոխանցած անհավատներին։
Ալեքսանդր Գարգալոյանն է տեսանյութի հեղինակը ու դրամապանակը բարերարի միջոցով «տեղ հասցրած հերոսը», որի տեսանյութը վիրավորել էր հավատավորներրին։ Ընկալում կար, թե հեգնել են, ծաղրել եկեղեցական կարգը ու սարկավագը իներցիայով ձեռքը վերցնելով խորանին է մոտեցրել դրամապանակը։ 

Ալեքսանդր Գարգալոյանը, որին մեր գործընկերներից շատերը գիտեն որպես Օպերայի Սաշ` նշեց, որ շատ ափսոսում է, որ իր հումորը սխալ է ընկալվել եւ շատ է ցավում, որ հանրային պարսավանքի է ենթարկվել իր կատակի համար ընկերը` սույն բարերարը, ով երևում է տեսանյութում  ու հենց ինքն է թիրախավորվել սուր քննադատների կողմից:

Վստահեցնում է, որ Եկեղեցուն հոգնելու, սպասավորին վիրավորելու միտում չի ունեցել ու կատակել է` սարկազմով ցույց տալու մարդկանց հավատի աստիճանը:

Բայց զղջում է, որ հենց իր դրամապանակի կադրն են թողել տեսանյութը տարածողները` մոնտաժելով մյուսներինը ու թիրախավորելով Եկեղեցու համար նվիրաբերություն արած անձին։

Երևույթը այլ կերպ է ընկալվել սոցցանցերի օգտատերերի կողմից, ինչը վատ դրության մեջ է դրել իրեն, քանի որ իր պատճառով վիրավորանքների ալիքի տակ է հայտնվել Վիեննայից Հայաստան եկած իր ընկերը։ 

Փող ու դրամահավաք օրհնելու երևույթի մասին զրուցել ենք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։ Վերջինս նշեց, որ եկեղեցական նման կարգ գոյություն չունի, քանի որ դա համարվում է սնոտիապաշտություն, իսկ երևույթին եկեղեցին դեռ կանդրադառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել