Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի վարչապետը Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահի հետ: 

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաջերմ բարեմաղթանքները և նշել ամենատարբեր ոլորտներում ռուս-իրանական հարաբերությունների մեծ հեռանկարները:

Հանդիպմանը Միշուստինը նշել է, որ Մոսկվան ու Թեհրանը մեծ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրային հարաբերությունների ընդլայնման համար: Միշուստինն ընդգծել է, որ քննարկվել են Իրանի՝ որպես տրանսպորտային հանգույց օգտագործելու հնարավորությունները։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել