Շնորհավոր թող լինի անկախությանդ տարեդարձը, Հայաստան !
Թող որ հինավուրց ազգիդ բոլոր զավակներդ սիրեն քեզ իբրև հարազատ ծնողի, որին չեն փոխում տկարության պահին, ու եթե լքում են` ապա միայն վերադառնալու անխախտ պայմանով:
Թող որ ուժեղ լինես: Ոչ թե տասնյակ-հարյուրների, այլ միլիոնավոր զավակներիցդ յուրաքանչյուրի անհատական ու միասնական ուժով: Որ անհատի ուժը լինի ոչ թե կեղեքիչ, այլ վարակիչ, իսկ պետական իշխանության ուժը լինի հանրային ծառայություն ...
Որ նոր եկող սերնդի հավատը սեփական դերի, առաքելության նկատմամբ սին ու պաթետիկ չհնչի, չարժեզրկվի ստրկամիտների ու սրիկաների կողմից, որ վաղվա պետական պաշտոնյան այսօր չհղփանա, չծախվի հանուն մի երկու պոնտի, կոպեկի, խոստումի կամ շրջապատի...
Թող որ մի բարի օր բոլորս առավոտյան զարթնենք այն հաստատ գիտակցությամբ, որ յուրաքանչյուրս ենք մեր պետության տերը՝ պատասխանատու մեր չափով, աշխատանքով, վարքով, ու չնայած ցանկացած խնդրի՝ համառ կանգնենք մեր տեղում, ամուր ու հպարտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=563197540396451&id=100001186291818&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել