Starnews.am-ը գրում է․
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը հյուրընկալվել էր 24 TV-ի ու զրույցի ընթացքում խոսել նաև անձնական թեմաների, ամուսնալուծուլյան լուրերի ու Հայկոյի մասին։ StarNews-ը ներկայացնում է հետաքրքիր հատվածները։
Հասմիկը արդեն տևական ժամանակ է, որ երեխաների հետ գտնվում է Հայաստանում, իսկ ամուսինը՝ Շանթը, Կանադայում։ Այս իրավիճակը խոսակցություններ էր հրահրել, որ, միգուցե, երգչուհին բաժանվել է սակայն դեռևս չի բարձրաձայնում այդ մասին։ Թեմային անդրադառնալով՝ խոսքի սկզբում Հասմիկը դիմել էր ամուսնուն.
«Ա՛յ, Շանթ ջան, ես որ ասում եմ երեխաների հետ ավելի շատ երևա այստեղ-այնտեղ»,- ապա հավելել էր.
«Հիմնականում ես եմ երեխաների հետ լինում և ինստագրամյան իմ հետևորդների խնդրանքով երեխաների հետ շատ սթորիներ եմ թողարկում։ Հնարավոր էր, որ ստեղծվեր այդպիսի տպավորություն, ես ընկերուհիներիս միշտ ասում եմ, հիմա նույնիսկ կարող է տպավորություն ստեղծվել, որ ես միայնակ մայր եմ, հանրությունն էլ է այդպես մտածում։ Սիրելինե՛րս, մենք մոտ 10 տարի ապրում ենք Հայաստանում՝ Երևան քաղաքում։ Բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի բերումով, Կանադայում ապրել ենք 6 ամիս։ Սա զուտ հասարակության ֆանտազիայի թռիչքն է»։
Զրույցի ընթացքում երգչուհին չէր ցանկանում անդրադառնալ նաև երջանկահիշատակ Հայկոյից բաժանվելու թեմային՝ նշելով, որ բազմիցս խոսել է այդ մասին։ Այնուամենայնիվ, նա ընդգծել էր.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: