Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մաանքկցում են ԳԱ նստաշրջանին:
Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելության, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00: Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանը ավարտելով բոլոր հանդիպումները մեկնել է ԱՄՆ-ից, չմասնակցելով ընդունելությանը:
Կարծում եմ այդ ընդունելությանը չմասնակցելը անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Մեկա դու գնացող ես» մոտեցումը սխալ էր:
Բայդենին պետք է հանդիպեր, թեկուզ կարճատև զրույց ունենար: Էլ չեմ ասում, թե անձամբ ինչ աննախադեպ աջակցություն է ստացել հեռացող Բայդդնի վարչակազմից:
Հաջորդ կարևոր պահը. Մեր նախկին դեսպններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաները իրենց գործըննկերներին հարցնում են «I have limited time left in office. What can I do for you?»: Իահարկե այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները: Իհարկե, նման բաների մասին Մակունցը պետքա գլխի գցեր Փաշինյանին, եթե իհարկե տեղյակ է տենց բաներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/pfbid02yLTKd9mL2ysmA5YfpAq5RjSzxhbe2RvQ1vyW8fX7zxYCP4q8DdNqGQPe67QM58GYl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել