ArmLur.am-ը գրում է․
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազին», սպանելու գործով կալանավորված քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, կշարունակի մնալ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում ՝ կալանքի տակ։
«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի, մասով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել։ Դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը խափանման միջոցը փոխելու մասով։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում, սպանվել էր Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1404103/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել