Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում,  տեղադրվել է «Նոայի»՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի մեկնարկային խաղի հետհաշվարկի վահանակը։ Հետհաշվարկի մեկնարկը տվել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Միջոցառմանը ներկա են եղել թիմի ֆուտբոլիստները, երկրպագուները։

Возможно, это изображение 9 человек, сигвей и текст

Возможно, это изображение 2 человека, сигвей, небоскреб и текст

Վահանակի վրա տեղադրված է tickets.noahfc.am կայքի հասցեն և QR կոդեր՝  «Մլադա Բոլեսլավի» հետ կայանալիք խաղի տոմսեր ձեռք բերելու համար։

Возможно, это изображение текст

Возможно, это изображение сигвей, парковочный автомат, улица и текст

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի «Նոա»- «Մլադա Բոլեսլավ» խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ Երևան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ դուրս եկավ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Երևանյան թիմը եվրոպական 50 թիմերից միակն էր, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հաղթահարեց 4 փուլ։ «Նոան» նաև ընթացիկ մրցաշրջանի որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ 7։0 հաշվով հաղթելով Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»։

Возможно, это изображение 13 человек, люди играют в футбол, сигвей и текст

Возможно, это изображение 13 человек, сигвей и текст

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հոկտեմբերի 24-ին երևանյան թիմը կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին», իսկ նոյեմբերի 7-ին` Լոնդոնի «Չելսիին»: Նոյեմբերի 4-ին «Նոան» կընդունի Ռեյկյավիկի «Վիկինգուրին», դեկտեմբերի 12-ին՝ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին, իսկ Լիգայի փուլի վերջին խաղում դեկտեմբերի 19-ին կհյուրընկալվի սերբական «Բաչկա Տապոլային»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել