ArmLur.am-ը գրում է․
Վերնիսաժի կրակոցները հնչել են աղջկա համար:
Սեպտեմբերի 19-ին ժամը 21։33-ին «Վերնիսաժի» մոտ շուրջ 40 անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կրակոցի ձայներ են լսվել։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները պարզել են, որ ժամը 21։00-ին Հանրապետության փ․ 58 հասցեի մոտ Ա. Հ․-ն իր ընկերների հետ միասին վիճաբանել է 16 տարեկան անչափահաս Վ. Վ․-ի և վերջինիս ընկերների հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ, ըստ ականատեսների, օդաճնշիչ ատրճանակից արձակվել են կրակոցներ։
ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդված 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել։ Վնասվածք ստացած անձ լինելու մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել միջոցներ ձեռնարկել մասնակից անձանց շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Կա նշանակված փորձաքննություն։