News.am-ը գրում է.

Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Քոլոյանը News.am-ին հայտնել է, որ կարգադրել է հանել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները և թողնել միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը:

Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև միևնույն է սիրում ես նրանց»»,-ասել է նա:

Հիշեցնենք՝ Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լրատվական բաժնում՝ պատից կախել էր թշնամական երկու պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։ Դա դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել, սակայն Քոլոյանը հայտարարել էր, թե չի հանելու թշնամական երկրները խորհրդանշող ժամացույցները։

Հաջորդ օրը ռադիոտան աշխատակիցները Բաքվի ցուցանակը փոխարինել էին Ստեփանակերտ ցուցանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել