Tert.am-ը գրում է․
Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի։
Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Ռուսաստանի չդադարող հարձակումները նշանակում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ մշտական աջակցությունը։
Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի G7-ի պարտավորությունների շրջանակում»,- X-ում գրել է է Ֆոն դեր Լեյենը։
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ սա ԵՄ-ի ևս մեկ կարևոր ներդրում է Ուկրաինայի վերականգնման գործում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն աշխատանքային այցով ժամանել է Կիև։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/09/20/ursula-zelenski/4182086
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել