ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի՝ քրեական ենթամշակույթ կրող բնակիչ ԱԹն, ՎԴից տեղեկանալով մարտական ատրճանակ ձեռք բերելու հնարավորության մասինվերջինիս դրդել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտ ձեռք բերել, փախադրել և իրեն իրացնել՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել և խոշոր չափի նյութական միջոցներ ստանալ նրանից։ Հիշյալ հրազենը և փամփուշտները ձեռք բերելու համար, 2024թ օգոստոսի 25-ին կնոջից վերցնելով 600.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, հիշյալ հարցի շուրջ նախնական համաձայնության գալով ԳԱի հետ, ՎԴն, նույն օրը իր անձնական օգտագործման «BMW» մակնիշի ավտոմեքենայովԳԱի հետ միասին մեկնել է Գեղարքունիքի մարզորտեղ Երևան-Սևան ավտոմայրուղուն գտնվող ռեստորանային և հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիումինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք են բերել՝ 600.000 ՀՀ դրամ գումարով գնել են «ТТ» տեսակի 7,62մմ /7,62x25/ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 2 պահեստատուփով, ինչպես նաև հիշյալ ատրճանակի համար նախատեսված 24 հատ փամփուշտ։

Նույն օրը դրանք փոխադրելով Վանաձոր քաղաք՝ ժամը 20:38-ի սահմաններում, Վ․Դ․–ն ժամանել է ԱԹի՝ Երևանյան խճուղում գտնվող առանձնատան ավտոտնակորտեղ հիշյալ ատրճանակն առձեռն տրամադրել է վերջինիս, ովչունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու, պա­հելու և կրելու իրավունք, այն ապօրինի ձեռք է բերել և պահել իր մոտ:

Վերջինիս կողմից զենքը ուսումնասիրելու ընթացքում, ԱԹն և ՎԴն, նկատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով դեպքի վայր ժամանած՝ ՀՀ ԱԱԾ ծառայողներին, վերը նշված հանցանքը թաքցնելու նկատառումով, ՀՀ ԱԱԾ ծառայողների ներկայությամբ, հիշյալ հրազենը և դրա փամփուշտները նետել են հատակին, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ, իսկ հիշյալ անձինք, ավելի ուշ՝ նաև Գ․Ա․–ն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիման վրա, ձերբակալվել են։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ԱԹի, ՎԴ,ի և ԳԱի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերջիններս կալանավորվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել