Tert.am-ը գրում է․
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Պաղեստինի ներկայացրած բանաձեւի նախագծին, որով Իսրայելից պահանջվում է կատարել Միջազգային դատարանի որոշումը և մեկ տարվա ընթացքում լքել օկուպացված պաղեստինյան տարածքները։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բանաձևին աջակցել է 124 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելգիան, Բրազիլիան, Կատարը, Չինաստանը և Ֆրանսիան, դեմ է արտահայտվել 14 երկիր, մասնավորապես ՝ Հունգարիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և Չեխիան, ևս 43 պետություն ձեռնպահ է մնացել քվեարկությունից:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի փաստաթղթերի, չունեն պարտադիր իրավական ուժ։
Իսրայելի ԱԳՆ-ից արձագանքել են, որ մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր բանաձևը՝ այն համարելով «հիմարության շքերթ», իսկ Գլխավոր ասամբլեան՝ «քաղաքական թատրոն»:
«Իսրայելը մերժում է Գլխավոր ասամբլեայի խեղաթյուրված և անձեռնմխելի որոշումը և շնորհակալություն է հայտնում աշխարհի առաջատար երկրներին, որոնք չմիացան այսօր Նյու Յորքում տեղի ունեցած հիմարության շքերթին»,- ասվում է տեքստում։