Սեպտեմբերի 18-ին, ժամը 14:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է մոտ 150 հակ անասնակեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել