Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 19։39-ին: «Դամրչոնց տապ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ և բուսածածկույթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել